Անուշ Նիկողոսյան

Գործադիր կազմի անդամ

Ողջույն, ես Անուշ Նիկողոսյանն եմ, մասնագիտությամբ լրագրող եմ (ավելին՝ աչքերս բացել եմ ու լրագրություն տեսել՝ ընտրելով հայրիկի ճանապարհը)։ Կարծում եմ, այսօր լրատվություն- հասարակություն կապն այնքան էլ ամուր չէ և այդ ճանապարհին առկա են բազում խնդիրներ, որոնք բխում եմ մեր հասարակության կամ մեր կենսամակարդակի բնույթից։ Ավարտելով ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, լրագրությունն ինձ այսօր բերել հասցրել է երկրի մայր թանգարան՝ Հայաստանի ազգային պատկերասրահ՝ սկզբում Հանրային կապերի պատասխանատու, այժմ՝ մամլո խոսնակ։ Ավելացնեմ, որ մշտապես հետևում եմ մասնագիտական նորարարություններին, այս պահին ուսումնասիրում և զբաղվում եմ նաև SMM-ով, լեզուների դաշտում ՝ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն ← սկսնակ)։ Լողի սիրահար եմ, ձիավարությունն ու ազնվական այս կենդանին մի ուրիշ աշխարհ է ինձ համար։ Վախենում եմ աշխարհին սպառնացող աղետներից և մարդկային դավաճանությունից, անվերապահորեն հավատում եմ Բարձրյալին։

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

© 2021 | Հայկական Փի Ար ասոցիացիա

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org