top of page
Image-empty-state.png

Անուշ Հարությունյան

Գործադիր կազմի անդամ

Ես Անուշ Հարությունյանն եմ՝ մասնագիտությամբ լրագրող-միջազգայնագետ: 2013 թվականին ավարտել եմ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Շիրակի պետական համալսարան) լրագրության բաժինը՝ բակալավրի աստիճանով: Պաշտպանել եմ դիպլոմային աշխատանք «Տեղեկատվության աղբյուրները հայկական և արտասահմանյան մամուլում» թեմայով: 2016 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել եմ ուսումնառությունս Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, պաշտապնել եմ «Քաղաքական գործընթացներն Արաբական աշխարհում և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը» թեմայով մագիստրոսական թեզ: Աշխատանքային ուղիս սկսել եմ որպես լրագրող, այնուհետև սկսել եմ գործունեություն ծավալել հանրային կապերի ոլորտում: Այժմ աշխատում եմ որպես հանրային կապերի մասնագետ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանաց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ում: Հետաքրքրված եմ բիզնես PR-ով, միջմշակութային հաղորդակցությամբ, մարքեթինգով, SMM-ով, օտար լեզուների ուսումնասիրությամբ: Տիրապետում եմ ռուսերեն (շատ լավ), անգլերեն (շատ լավ), թուրքերեն (խոսակցական) և վրացերեն (սկսնակ) լեզուներին:

PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page